Սիրելի Գլենդելի բնակիչներ,

Լինելով տնտեսագիտական ֆակուլտետի դասախոս և ժողովրդի իրավունքների պաշտպան, իմ թեկնածությունն եմ հայտարարում Մարտ 3-ի Գլենդելի Խորհրդարանի անդամակցության ընտրություններին: Ես բնակվում եմ գեղեցիկ Նիոդրարա պատմական շրջանում, Գլենդել Քոլեջի հյուսիսային մասում: Ես հպարտ հայրն եմ երկու զավակների՝ 28 տարեկան (Միջնակարգի ուսուցչուհի) և 24 տարեկան (Գրաֆիք նախագծող, դիզայնր):

Մոտ ութ տարի առաջ հրաժարվեցի շատ հաջողակ և կայուն վարձադրությունով աշխատանքից և վերաիմաստավորեցի իմ գործնական կյանքը՝ նախ որպես պատմության ուսուցիչ Չինաստանի մեկ մասնավոր դպրոցում, ապա որպես տնտեսագիտական դասախոս Գլենդել Քոլեջիում, և վերջերս որպես բնապահպանման պաշտպան: Երբեք մի պահ անգամ չեմ ափսոսել այս որոշման համար: Խորին գնահատանք և համակրանք ունեմ հանդեպ բոլոր մարդկության, տարբեր տեղերից և կարգերից: Հավատում եմ այն սկզբունքին որ ամեն մի անհատ արժանի է ունենալու տանիք, կրթություն, բժշկություն և սնունդ: Մենք բոլորս էլ մեզի ավելի լավ կզգանք, երբ ապահովվի նվազագոյն կարիքները բոլորի համար: Նմանապես հավատում եմ, մենք պատասխանատու ենք տնորինելու ավելի առողջ և կայուն աշխարհ քան այն որ մեզ տրված է:

Ես ներկայացնում եմ իմ թեկնածությունը Քաղաքի Խորհրդարանի անդամ ընտրվելու, որովհետև կարծում եմ կարող ենք միասնաբար բարելավենք ներկա վիճակը՝ լինի դա բնապահպանման և կամ բնակարանային վարձերի վերաբերյալ հարցեր, նմանապես բարելավենք մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ ընդունելով ինքնաքննադատություն և նոր մոտեցումներ: Մենք կարող ենք լինենք լավագույն քաղաքներից մեկը Քալիֆորնիայում և լինենք նմուշ ուրիշների համար:

Ես միտք չունեմ այս պաշտոնը օգտագործելու ավելի բարձր քաղաքական աստիճանի հասնելու համար ոչ էլ որևէ անձնական աշխատանքի կամ ընկերներին օգնելու նպատակ ունեմ: Նման քայլերի կարիքը չունեմ: Ես թեկնածությունս եմ հայտարարում որովհետև հավատացած եմ որ մեր հոյակապ քաղաքը կարիք ունի այնպիսի ղեկավարների որոնք իրենց մտապատկերով և տոկունությամբ կարողանան գորձադրել փոփոխություններ: Որպես մեկ անձնավորություն դրսից ներդրելով այդ փոփոխությունները, գիտեմ դա ինչ է նշանակում:

Ես հիմնադրել եմ Գլենդելի բնապահպանման կազմակերպությունը (Քոալիցիան) և առաջնորդել եմ մեր համայնքի պայքարը , պահանջելով Գլենդելը փոխարինի ներկայի աղտոտող գազի գործարանը մաքուր վերանորոգվող էներգիայով: Շուրջ 1200 հոգու մասնակցությամբ Քաղաքապետարանի մոտ կազմակերպված երեք քայլարշավի շնորհիվ կարողացանք հաղթել և Քաղաքապետարանը համոզվեց որ ժամանակակից էներգիայի համակարգը 174 միլիոն դոլար խնայել է Գլենդելի բնակիչների համար:

Ես հպարտ Դեմոկրատ եմ և Ամերիկայի Ուսուցիչների Միության (Ֆեդերացիայի) անդամ: Ես քաղաքական գործողության հանձնաժողով կորպորատիվ (ՓԱՔ, PAC) կամ հանածո (ֆոսիլ) վառելիքի կամ էլ որևէ ընկերությունից որ բարձր մակարդակի կայունություն և էտիկա չի ներկայացնում դրամ չեմ ստանում: Ես նույնպես որոշել եմ որ դրամ չստանալ որևէ շինարարական կազմակերպությունից: Դա իմ որոշումն է որ երբ անցնեմ Քաղաքի Խորհրդարանի կազմի մեջ միայն պատասխանատու լինեմ ժողովրդի պահանջներին: Անմիջապես գործի կանցնեմ: Կպայքարեմ և բարդ հարցեր կուղղեմ Քաղաքապետարանի պաշտոնյաներին և ղեկավարներին ինչպես կատարել եմ վերջին երկու տարիների ընթացքում Գրեյսն էլեկտրական հոսանքի գործարանի (Փաուր Փլանթի) պայքարի համար:

Այս պայքարը հաղթելը մի միասնական աշխատանք է: Կհուսամ միանաք ինձ:

Դան Բրոտման

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Դանը հավատում  է, որ բոլոր բնակիչները պետք է կարողանան մատչելի գներով բնակարան գտնել, որը կոչվի տուն: Ոչ ոք չպետք է իրեն եկամուտի 30% ից ավելին տան վարձի համար ծախսի, այնուամենայնիվ, այդ կատարվում է երեքից գրեթե մեկի համար: Մենք չափից ավելի կառուցել ենք շքեղ բնակելի տներ կենտրոնում, ճնշում գործադրել մեր քաղաքային ենթակառուցվածքների վրա, միևնույն ժամանակ պակասեցնել ենք մեր պատասխանատվությունը կառուցելու մատչելի բնակարաններ: Արդյունքում՝ մենք մեր ուսուցիչներին, ոստիկանությանը և գրասենյակի աշխատողներին ստիպում ենք հեռու բնակվել Գլենդելից և այստեղ աշխատանքի գալու համար երկար ժամեր տրամադրեն տրանսպորտի, ի վնաս համայնքին: Պետք է հավասարակշռել հավասարումը: Դանի տնտեսագիտության և ֆինանսի փորձառությունը օգտակար կլինի, երբ մենք նայենք այս խնդրին ստեղծարար մոտեցումով:

Մեր անօթևան (հոմլես) բնակչությունը աճում է: Համայնքային քոլեջի հինգ ուսանողներից մեկը հայտնում է, որ անցեալ տարվա ընթացքում ինչ-որ պահի եղել է անօթևան: Համայնքի բնակիչները  անօթևանության  կամ  էլ  բնակարանային անապահովության ընթացքին,  աշխատում և խնամում են իրենց ընտանիքներեն: Սրանք այն թաքնված անօթևան անհատներն են,  որոնց մենք հազվադեպ ենք տեսնում: Անօթևանությունը տարբեր տեսակներ ունի, և յուրաքանչյուրին պետք է առանձին անդրադառնալ: Թեև հոգեկան հիվանդությունը և թմրանյութերի չարաշահումը մեծ դեր են խաղում, անօթևանության վերջին աճի հիմնական պատճառը  տնտեսականն է` բնակարանային բարձր ծախսերը: Լուծումները ներառում են` ավելի գործնական մոտեցում ունենալ, մատչելի բնակարանների կառուցման հարցում: Վարձակալության հավասարակշռված պաշտպանություն և ֆինանսական աջակցություն ստեղծել` համայնքը անձեռնմխելի  պահելու համար բնակվելու հարցում: Ավելի շատ միջոցներ   դասավորել անօթևանների համար, ներառյալ ձմեռային ապաստարան:

ՊԱՇՏՊԱՆԵԼ  ՓՈՔՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ (ԲԻԶՆԵՍ) և  ՆՊԱՍՏԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՃՄԱՆԸ

Դանի տնտեսական աճի ծրագիրը (պլանը) ներառում է մատչելի գներով նոր տների և  նոր մաքուր էնէերգիաով  էլեկտրակայանների կառուցում,  էներգախնայողություն և առկա շենքերի վերակառուցում` դրանք ավելի էներգաարդյունավետ դարձնելու համար: Այս բարելավումները ոչ միայն երկարաժամկետ հեռանկարում կփրկեն շենքի տերերին, այլև լավ աշխատատեղեր կբերեն Գլենդելում: Դանի աշխատատեղերի վրա հիմնված տնտեսական օրակարգն այն է, ինչ նրան վաստակել է հյուսիսարևմտյան շրջանների հյուսնների խորհրդի աջակցությունը:

ԵՐԹևԵԿՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱՖԻԿ)  և ՓՈԽԱԴԱՐՁԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ՏՐԱՆՍՊՈՐՏ) 

Գլենդելի Երթևեկությունը (տրաֆիկն) աննկարագնելի է դարձել: Արագ շտկումներ չկան, բայց եթե մենք հստակ մտածողություն կիրառենք և հիմք ընդունելով այլ քաղաքների լավագույն փորձը, մենք կարող ենք սկսել լուծել խնդիրը: Մենք պետք է սկսենք երթևեկության բազմակողմանի  ուսումնասիրություն—մի  բան որ Գլենդելը չի ​​արել ավելի քան 40 տարվա ընթացքում: Ինժիներական պարզ փոփոխությունները կարող են ժամանակավոր թեթևացնել խճողման տեղերը: Միևնույն ժամանակ, մենք պետք է ուշադիր կարգավորենք աճը, որպեսզի ապահովենք, որ ավելացվող բնակարանը  կառուցվի տրանզիտով, և յուրաքանչյուր ավելացող բնակիչ չը նշանակի մի  ավելացող մեքենա: Մենք պետք է Գլենդելը դարձնենք անվտանգ տեղ զբոսնելու և հեծանիվ վարելու համար, որպեսզի խանութի յուրաքանչյուր ուղևորությունը, մեքենա վարելու կարիք չունենա: Մեզ պետք են ավելի հաճախակի, վստահելի և հարմարավետ ավտոբուսային ծառայություններ և զանգվածային տրանզիտի նոր տարբերակներ: Դանի մտապատկերը հետևյալն է`,  կարելի դարձնել քայլելը քաղաքում և տրանզիտով հարուստ քաղաք ստեղծել, որտեղ մարդիկ հնարավորություն ունենան ապրելու իրենց աշխատանքի մոտ, որ փոխարենը խցանված լինելով տրաֆիկի մեջ, կարողանան  ժամանակ  անցկացնել  ընտանիքի և ընկերների հետ:

ԱՎԵԼԻ  ԿԱՆԱՉ ԳԼԵՆԴԵԼ

Կլիմայի փոփոխությունն այլևս հեռավոր սպառնալիք չէ, այլ Գլենդելի բնակիչների համար անմիջական հանրային առողջության և անվտանգության խնդիր է դառնում: Մենք Կալիֆոռնիայի 10 առաջնային  քաղաքներից մեկն ենք որ իրեն կառոյցների թվով կանգնած է ուժեղ կրակների ռիսկի տակ, ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Ջերմաստիճանի բարձրացումը և ավելի չոր պայմանները հետ են բերում մթնոլորտային և ծուխի  վիճակը որը տիրում էր 1970-ական թվականներին:

Բայց յուրաքանչյուր ճգնաժամ հնարավորություն է: Մենք կարող ենք համայնքներ կառուցել լուծումների շուրջ, վերանայել խնդիրների հնացած մոտեցումը և ստեղծել նոր աշխատատեղեր և կարիերայի հնարավորություններ:

Մենք ունենք տեխնոլոգիա և աշխատուժ, որը պատրաստ է հնացած Գրեյսնի էլեկտրակայանը փոխարինել մաքուր էներգիայով: Դանը համարձակ մտապատկեր ունի կլիմայի փոփոխության վերաբերյալ, և նրա պայքարը քաղաքը վերանորոգվող էներգիա օգտագործելու  համար, արդեն Գլենդելին խնայել է 174 միլիոն դոլար: Դանը վճռական է Գլենդելին առաջատար դարձնել կլիմայի, թափոնների կրճատման, քաղաքային կանաչապատման և  մատչելի գներով բնակարանների (որը պիտի լինի կենտրոնում և հասարակական տրանսպորտի մոտ ) կառուցման մեջ:

ԱՐԴԱՐ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  և  ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Դանը թեկնածու է ճիշտ պատճառներով: Նա իր աշխատանքով քաղաքական գործիչ  կամ էլ շինարարական ծրագրավորող չէ, ով ցանկանում է օգնել իր ընկերներին: Նա կիսաթոշակառու քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր է, որը ցանկանում է առավելագոյնը վերադառձնել համայնքին: Դանը  քաղաքական գործողության հանձնաժողով կորպորատիվից (ՓԱՔ, PAC) կամ որևէ շինարարական ընկերությունից կամ էլ քարյուղ և գազի ընկերությունից դրամ չի ստանում որովհետև նա ցանկանում է վստահ լինել, որ իր որոշումները չեն բխում ֆինանսական շահերից: 

Քաղաքային խորհրդի աշխատանքն է` որ մեր հանրային ռեսուրսները խելամիտ կերպով ներդնվի և արդարորեն բաժանվի: Սակայն միշտ նորից տեսնում ենք, որ ռեսուրսները սխալ են ուղղորդվում, և թաղամասերը անտեսվում են:

Քաղաքային խորհրդի անդամները ավանդաբար եկել են Հյուսիսային Գլենդելի ավելի հարուստ  տարածքներից:  Սա մեր «ընդհանուր առմամբ» քվեարկության համակարգի արդյունքն է, որը զուգորդվում է  տեղական ընտրություններին հասարակական համապատասխան տրամադրած դրամի  բացակայությամբ և Խորհրդի անդամների համար կես դրույքով աշխատավարձ  նշանակելու հետ, որը  վհատեցնում է ավելի երիտասարդ, դրամականով ավելի  քիչ ապահովված  անձերի թեկնածու դառնալու ցանկությունը: Դանը հավատում է, որ Գլենդելը պետք է բաժանվի շրջանների, որպեսզի Քաղաքի յուրաքանչյուր մաս հնարավորություն ունենա վայելել այնպիսի ներկայացուցիչ, որը բնակվում է տեղի տարածքում և հասկանում է տվյալ համայնքի կարիքները:

Նա նաև հավատում  է, որ մենք պետք է վերանայենք, թե ինչպես ենք ֆինանսավորում ընտրությունները և վճարում խորհրդի անդամներին:

ԽԵԼԱՑԻ ԿԵՐՊՈՎ  ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Դանը ընտրարշավի համար որևէ նվիրատվություն շինարարական ընկերությունների կողմից,  մերժում է և խրախուսում է այլ թեկնածուներին որ այդ հարցում իրեն միանան: Համայնքը պետք է իմանա,  որ իրենց առաջնորդներն աշխատում են իրենց համար, այլ ոչ թե այլորդ շահերի համար:

Որպես Քաղաքի Խորհրդի անդամ՝ Դանը կաշխատի  բարելավել նախագծման ստանդարտները Քաղաքում, երաշխավորելով, որ Դիզայնի վերանայող խորհրդում նշանակված անձինք, պլանավորման հանձնաժողովը և պատմական պահպանության հանձնաժողովը ունենան համապատասխան փորձ և վերապատրաստում, նվազեցնել դիմումների վճարները` հանրության համար ավելի դյուրին դարձնելով որևէ նախագծման (փրոջեկտի) համար դիմելը, մշակել ավելի իմաստալից զիջումներ ծրագրավորողների կողմից, ներառյալ LEED իրավունքաթուղթը (սերտիֆիկեյտը) քաղաքի կենտրոնի նախագծերի համար և նախաձեռնել առաջին բազմակողմանի երթևեկության ուսումնասիրությունը ավելի քան քառասուն տարվա ընթացքում:

ՇՈԼ (SCHOLL)  ԱՂԲԱՎԱՅՐԻ  ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ  ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նախատեսվում է, որ այս աղբավայրը 2028  ին  կհասնի իր տարողության գագաթնակետին: Այն անվտանգության առանձնահատկություններով, որոնց մասին մենք այսօր պնդում ենք, չի կառուցվել: Այդտեղում, բնապահպանական աղետ է  սպասվում:

Դանը կպնդի, որ աղբավայրի ընդլայնացնելու պլանները ընդմիշտ դուրս հանվեն շարքից, և մենք կը կենտրոնանանք, այդ  աղբավայրի, երբ և ինչպես փակելու վրա: Այնուհետև մենք պետք է աշխատենք՝  թափոնների արտադրությունը նվազեցնելու համար: Մենք պետք է ստեղծարար լինենք սննդի ավելորդ վատման և ուտելիքի թափոնների  համար, և դրությունը մղենք՝ դեպի նոր մոտեցում  մեկանգամյա օգտագործման պլաստիկների հարցում մենք պետք է օգտագործենք Քաղաքի ուժը` աջակցելու վերամշակվող նյութերի շուկաները և պահանջելու, որ արտադրողները ինչ որ իրենց սպառողներին են պարդադրում աղբի վերաբերյալ, իրենք ստանձնեն պատասխանատվություն: Եվ քանի որ մենք առաջ ենք ընդհանում դեպի  առևտրական թափոնների բեռնափոխադրողների միացման պլանները, մենք պետք է համոզվենք, որ ընտրենք այնպիսի գործընկեր, որը հարգանքով է վերաբերվում իր աշխատողների հետ:

ՊԱՏՄԱԿԱՆ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՊԱՀՊԱՆՈՒՄ

Գլենդելի պատմական շենքերը մեզ սովորեցնում են մեր պատմության կարևոր մարդկանց և իրադարձությունների մասին, և թե ինչպես է մեր համայնքը ժամանակի ընթացքում զարգացել: Մեզ կրթելով  անցյալի մասին՝  կօգնի պատրաստվել ապագայի համար: Մենք պետք է ամրապնդենք մեր Քաղաքի Պատմական Պահպանության Հրամանագիրը և զգոն լինենք պաշտպանելու մեր նվազող պատմական ռեսուրսները: 

ԱՐՎԵՍՏ և ՄՇԱԿՈՒՅԹ

Ներկայումս Գլենդելը իր քաղաքային արվեստի հիմնադրամում ունի ավելի քան 7 միլիոն դոլար  ստացված շենքերի կառուցման վճարումներից, որոնք պատրաստ են գործածվելու:

 Որպես ձեր Խորհրդի անդամ՝ Դանը կհաջողի զարգացնել բազմազան և բարգավաճող արվեստի տարբեր ասպարեզները` ապահովելով համապատասխան աշխատակազմ Գրադարանում, Արվեստի և մշակույթի վարչությունում և Արվեստի և մշակույթի լիովին լիազորված  հանձնաժողովում: Դանը նաև կջանանա, որ Քաղաքը հանձնարարի և խրախուսի  ստեղծել ավելի պատկերապատ հանրային արվեստի կտորներ և ավելի մեծ աջակցություն ցուցաբերել բնակիչ  նկարիչներին` մեր թաղամասերում ժամանակավոր կամ մշտական ​​արվեստի գործեր ստեղծելու համար: Ավելին, Դանը արվեստը կմիավորի Քաղաքի կողմից ֆինանսավորվող բոլոր նոր նախագծերի (պրոջեկտների) պլանավորման հետ և կապահովի, որ մենք պաշտպանենք և պահպանենք այն արվեստը և ճարտարապետությունը որ արդեն պարգևված է քաղաքին:

ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ

Գլենդելը օրհնված է գեղեցիկ զբոսայգիներով և բաց տարածքով,  բայց դրա մեծ մասը գտնվում է Գլենդելի Հյուսիսային մասում և մեր բնակչության մեծամասնության համար բավական հեռու: Հարավային Գլենդելի բնակիչների մեծամասնությունը պետք է հարմարվի  շատ փոքրիկ զբոսայգիներով  և անբավարար բաց տարածքով՝ որը արդյունքն է քաղաքի նոր զարգացման ծրագրերի: Դանը նվիրվելու է մեր  զբոսայգիների տրամադրած դրամը Գլենդելի հարավային մասում զբոսայգի կառուցելու, որպեսզի բավարարի այն նպատակը որ՝ յուրաքանչյուր Գլենդելի բնակիչ կարողանա 10-րոպե քայլելելով  հասնի զբոսայգու: Նա նաև կմղի դեպի քաղաքային կանաչապատ և հեծանիվի  ուղի կառուցելու, Վերդուգո վաշի  (Verdugo Wash-)ի երկայնքով` Գլենդել քոլեջը, LA River- ին միացնելու համար:

Paid for by Dan Brotman for City Council 2020. FPPC ID: 1419316

1641 Fernbrook Place, Glendale, CA 91208 | (818) 839-1639